Հոգեկան առողջություն
Սթրեսները` հիվանդությունների պատճառ
«Ես ու ամուսինս բաժանված ենք: Ամուսնալուծության ողջ գործընթացն ուղեկցվել է տհաճ խոսակցություններով, վեճերով, ընդհուպ` ֆիզիկական բռնությամբ: Ամեն օր վեճ էր, աղմուկ, նախկին ամուսինս անգամ երեխաների ներկայությամբ մի քանի անգամ ինձ ծեծի է ենթարկել: Հետո սկսվեց դատական գործընթացը: Վերջապես ամուսնալուծվեցինք:
Թվում էր` այսքանով ամեն ինչ վերջացավ, բայց միայն սկսվեց, քանի որ դրանից մոտ մեկ ամիս հետո աղջիկս տարօրինակ վարք ձեռք բերեց, հևոցներ ունի»,- պատմում է 33-ամյա Աստղիկը:
Դուստրը` 9-ամյա Անուշը, ընտանեկան վեճերի պատճառով ձեռք է բերել գիշերամիզություն, սկսել է հևալ, դարձել է նյարդային, նաև ուշաթափություն է ունենում, իսկ բարձր ձայներ լսելու դեպքում ջղաձգվում է, վախենում:
Այժմ Աստղիկն Անուշին պարբերաբար տանում է հոգեբանի մոտ: Երեխայի միջավայրը փոխվել է, սակայն նրա խնդիրները չեն վերացել, նա ապրում է մշտական վախի ու սթրեսի մեջ: «Ես ինձ կյանքում չեմ կարողանա ներել երեխայիս տառապանքների համար, բայց այն ժամանակ, երբ ամուսնուս ու իմ խնդիրներն այդքան խորն էին, դա չէինք գիտակցում»,- ասում է Աստղիկը: Նրա պատմելով` ամուսնալուծությունից հետո միջավայրը փոխվել է, հիմա շատ ավելի հանգիստ մթնոլորտում են, սակայն իր երեխաների վարքի մեջ լուրջ փոփոխություններ կան. նրանք ագրեսիվ են դարձել, դասերը չեն սովորում:
Իրականում երեխաները չափազանց զգայուն են ընտանեկան խնդիրների, վեճերի նկատմամբ: Երեխան, անընդհատ տեսնելով ընտանեկան վեճերը, կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել: Նա ուղղակի չի կարողանա հաղթահարել դրանք և սթրես կտանի, ինչը կարող է հանգեցնել այլ հիվանդությունների:
«Ծնողների վեճը հատկապես շատ ծանր են տանում երեխաները: Ամուսնալուծությունները, այո, մեզնում ուղեկցվում են վեճերով, աղմուկով, տհաճ միջադեպերով: Մենք չունենք անգամ հանուն երեխաների հանգիստ, քաղաքակիրթ եղանակով ամուսնալուծության ավանդույթ: Ծնողները պետք է հասկանան, որ մանկության տարիների սթրեսը նպաստում է զանազան հիվանդությունների առաջացմանը»,- ասում է հոգեբան Էլյա Սարգսյանը: Նրա կարծիքով` երեխաներն ավելի ծանր կարող են տանել սթրեսը, քան կարելի է պատկերացնել:
Սթրեսի ժամանակ հորմոններ են արտանետվում` փոխելով օրգանիզմի կենսաքիմիան, ինչն էլ իր հերթին ազդում է իմունային համակարգի վրա:
Ընդհանրապես ապացուցված է, որ այն երեխաները, որոնք ավելի հաճախ են սթրեսներ տանում, հետագայում ավելի շատ են հիվանդանում ու հիվանդություններ ձեռք բերում, քան նրանք, ովքեր հաճախ են անգինայով ու մանկական այլ հիվանդություններ տանում, սակայն սթրեսներ` ավելի քիչ:
Վախը, լարվածությունը սկսում են քայքայել նյարդային համակարգը: Կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ առաջանում են հենց սթրեսից` ախտահարելով որոշակի օրգաններ:
Մինչև երեխայի ծնունդը
Ոչ պակաս կարևոր է հղի կանանց հոգեվիճակը. ամեն տեսակի ապրումները ներարգանդային կյանքում փոխանցվում են երեխային:
«Փոքր տարիքից տանել չէի կարողանում տատիս: Ոչ մի կերպ չէի հասկանում` ինչու եմ նրա նկատմամբ այդքան վատ տրամադրված: Ինձ հետ միշտ լավ է վարվել, բայց միշտ վախենում էի նրանից, տեսնելիս լաց լինում: Կարճ ասած` սրտով տառապում էի նրան տեսնելիս»,- պատմում է 24-ամյա Արմանն իր մանկությունից: Նա հավատացնում է, որ վաղ մանկության տարիներին ևս խնդիրներ չի ունեցել տատիկի հետ, իրեն շատ է սիրել, մի խոսքով, պատճառ չկար նրան ատելու:
«Այդ դեպքում պետք է ավելի խորը գնալ, փորձել հասկանալ` գուցե ներարգանդային կյանքի հիշողությունն է: Կինը, ում հիմա երիտասարդն ատում է, հավանական է` վատ հարաբերություններ է ունեցել երիտասարդի մոր հետ, ու հիմա նա ներարգանդային կյանքից բերել է հիշողություններ, դրանով ձևավորել որոշակի վերաբերմունք, որը պահպանվել է, սակայն ինքը պատճառը չի հիշում»,- ասում է հոգեբանը:
Նա վստահեցնում է, որ դեռևս չծնված երեխան ևս կարող է սթրես տանել. չէ՞ որ ինչ զգում է մայրը, փոխանցվում է երեխային և ունենում նույն ազդեցությունը, ինչ արդեն ծնված երեխայի պարագայում:
Արմանի մայրը հետագայում հիշել է, որ իր հղիության ընթացքում սկեսուրն ամեն ինչ արել է, որ ինքը երեխայից ազատվի, վիճել է հետը, մշտապես աղմուկ ու վեճ է եղել տանը, սակայն մայրն այդպես էլ չի հրաժարվել երեխայից:
Մասնագետի խոսքերով` ներարգանդային կյանքից սկսած` երեխան հիշողություն ունի, նա նույն սթրեսներն է տանում, որոնք անհետևանք չեն անցնում:
«Երեխայի կյանքի առաջին երկու տարին բոլորովին նոր է նրա համար, նա անընդհատ ճանաչում է իրեն շրջապատող աշխարհը: Բնականաբար, այս ընթացքում նա իր համար նոր երևույթներից կարող է վախենալ, զարմանալ և այլն»,- նշում է Է. Սարգսյանը: Ծնողի խնդիրն է հնավորինս հեռու պահել երեխային ագրեսիվ երևույթներից, հղի մայրերը պետք է որքան հնարավոր է քիչ նյարդայնանան, իրենք էլ պետք է ապրեն առանց վախի, քանի որ դրանք կարող են վախեցնել երեխային: Այս իմաստով խստագույնս հակացուցված են աղմուկը, վեճերը, վախերը: «Այսինքն, եթե արդեն կինը հղի է, նա ամեն գնով պետք է զերծ պահի երեխային տարատեսակ վեճերից: Չէ՞ որ նա այլևս միայն իր համար չի ապրում: Հակառակ դեպքում երեխան կարող է հիվանդ ծնվել կամ հետագայում ձեռք բերել լրջագույն հիվանդություններ` ոչ միայն նյարդային, այլև ուրիշ բնույթի` կյանքին սպառնացող»:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն